Կանանց համար 10 ամենավտանգավոր երկրները
Thomson Reuters Foundation –ը հարցում է անցկացրել 550 փորձագետների շրջանում՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց կյանքի վերաբերյալ։ Հարցման հիման վրա կազմվել է կանանց համար ամենավտանգավոր երկրների ցանկը։
Վեստի.ռու-ն գրում է, որ ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր՝ առողջապահություն, ավանդական բարքեր, տնտեսական ռեսուրսներ, բռնություն, մարդու վաճառք։
Ցանկի առաջին տեղում Հնդկաստանն է, քանի որ այդ երկրում կանանց դեմ բռնությունները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Աֆղանստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այնտեղ կանայք վերջին 17 տարվա ընթացքում մշտապես վտանգի մեջ են։
Սիրիան ցուցակի երրորդ տեղում է, այնուհետև Սոմալի, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Կոնգո, Եմեն։ Եմենը նաև հումանիտար ճգնաժամ է ապրում, իսկ 22 միլիոն մարդու հասանելի չէ քաղաքակրթության տարրական բարիքները։
Ցուցակի 9-րդ տեղում Նիգերիան է, 10-րդ՝ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն միակ Արևմտյան երկիրն է այս ցուցակում։ Այն Սիրիայի հետ միասին 3-րդ տեղում է սեռական բռնության մակարդակով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան