Հայաստանում օճառի արտադրությունն աճում է
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 24.3 տոկոսով և կազմել 112.2 տոննա: 2017 թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 90.3 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 4.7 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-ապրիլին արտադրվել է 985.1 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 033.3 տոննա: