Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին
Հունիսի 28-ից 29-ը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանահայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին