Արմեն Աշոտյան. Զրո հանդուրժողականություն քաղաքական կոռուպցիայի հանդեպ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում, որը մեծամասամբ ընթացել է «Ադրբեջանական լվացքատան», Ադրբեջանում համակարգային կաշառակերության առկայության և դրա դեմ պայքարի շուրջ քննարկումներով, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետևանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր խոսքում հանձնաժողովի նախագահը կարևորել է կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային և թե՛ ազգային մակարդակներում՝ ցանկացած քաղաքական կոռուպցիայի ու կաշառակերության հանդեպ զրո հանդուրժողականության ցուցաբերմամբ:
Արմեն Աշոտյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանին և Արևելյան գործընկերության երկրներին համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց երկրների այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց անունները ոչ թափանցիկ և կոռուպցիոն գործարքների հետ կապված հիշատակվում են միջազգային զեկույցներում, իսկ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերին՝ զտել իրենց քաղաքական կուսակցությունների շարքերը կոռումպացված տարրերից՝ պահպանելու եվրոպական քաղաքական կուսակցությունների էթիկական բնույթն ու կերպարը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է կոնկրետ գործուն մեխանիզմների ներդրումը, մասնավորապես էթիկայի հարցերով հանձնաժողովների ստեղծումը՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում կոռուպցիոն գործարքների բացառման և քաղաքական առումով էթիկական վարքագծի ապահովման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին