Քննարկվել է Բելառուսի հնարավոր ներդրումն Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում
Այսօր տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
Ինչպես նշված է Բելառուսի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում, համանախագահները և Անջեյ Կասպշիկը Բելառուսի արտգործնախարարին տեղեկացրել են հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին և ներկայացրել Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց գործադրած ջանքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող հարցեր,այդ թվում՝ Բելառուսի հնարավոր ներդրումն Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան