«Ժամանակ». Վաչագան Ղազարյանի ձերբակալության մեջ իր «ներդրումն» ունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ հանրահայտ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին