ԿԳ նախարար. Պարոն Դեմոյանը փորձում է շուոներ սարքել
«Հայկ Դեմոյանը ԳԱԱ ցեղասպանության թանգարան-իստիտուտի տնօրենը չէ»,-լրագրողների հետ զրույցում արձագանքելով Դեմոյանի հայտարարությանը՝ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Անցած տարվա դեկտեմբերին որոշում է կայացվել, որ ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, դրա արդյունքում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վարդանյանը: Դեմոյանն անցած տարվա սեպտեմբերին մեկնել է Հայաստանից: Այս տարի հունիս ամսվա սկզբին նա վերադարձել է, զավթել է տնօրենի սենյակը, օգտագործել տնօրենի մեքենան, նիստեր է գումարել, ուղերձներ հղել»,-ասաց ԿԳ նախարարը:
Ա. Հարությունյանն ասաց՝ Դեմոյանին զգուշացրել են, որ նրա արածները հակաօրինական են, նախարարությունն ու իշխանություններն իրավունք ունեն դիմել իրավապահներին՝ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար:
Ինստիտուտում խնդիրների առկայության մասին Դեմոյանի հայտարարության հետքերով նախարարն ու փոխնախարարը, ըստ Հարությունյանի, հանդիպել են փոխտնօրենների, աշխատակիցների հետ, ասել են, որևէ խնդիր չկա:
«Պարոն Դեմոյանը փորձում է էս ամեն ինչից շուոներ սարքել, նրա մոտ չի ստացվի, ինչպես չի ստացվել նախկինում իր բազմաթիվ սկանդալները»,-ասաց ԿԳ նախարարը:
Ա. Հարությունյանի խոսքով, հիմնադրամի նախագահ է նշանակվելու կառավարության կողմից: Նախարարն ասաց, որ դիմելու են իրավապահներին, քանի որ ինստիտուտի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հայտնել է, որ Դեմոյանն իր վրա ճնշումներ է գործադրում հրաժարվելու աշխատանքից: Նա վստահեցրեց, ոչ ինքը, ոչ էլ փոխնախարար Հովհաննիսյանը մութ պատմություններ չունեն, որևէ բացահայտում չի կարող լինել:
«Ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահված է, չեմ մեկնաբանի: Անմակարդակություն է»,-այսպես գնահատեց Հարությունյանը Դեմոյանի հայտարարության վերջին տողերը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
- Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները