Կատալոնիայում հայկական մաֆիայի 142 անդամներ են ձերբակալվել
Իսպանիայի ու Կատալոնիայի մի քանի բնակավայրերում ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հայկական մաֆիայի 142 անդամ է ձերբակալվել: Այս մասին գրում են կատալոնական աղբյուրները:
Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:
Ավելի վաղ այլ աղբյուրներ գրել էին, որ խոսքը մի խոշոր հանցավոր խմբի մասին է, որի անդամները Եվրոպա են մեկնել Հայաստանից: Նրանք կապված են թմրանյութերի շրջանառության, զենքի վաճառքի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, Եվրոպայի ողջ տարածքում մարզական խաղերի վրա կատարած խաղադրույքների կոռուպցիայի ու այլ հանցագործությունների հետ:
Գործողությանը մասնակցում են ավելի քան հազար գործակալներ Mossos-ից ու ազգային ոստիկանությունից: Ենթադրվում է, որ օրվա ընթացքում ձերբակալվելու է 142 մարդ, որից 6-ը «օրենով գողեր»: Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում ու այլ քաղաքաներում իրականացվելու են 73 խուզարկություններ: Գործողություններին մասնակցելու համար Իսպանիա են գործուղվել նաև Ինտերպոլի ու Եվրոպոլի գործակալներ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում հայկական մաֆիայի դեմ
- Հայ-բելգիական հանցավոր խումբը թենիսիստների պայմանավորված մրցաշարեր է անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում