
Մեսիի հյուրանոցի սենյակը նայում է Ռոնալդուի գրաֆիտիին
Արգենտինայի ֆուբոլի հավաքականի առաջատար Լեոնել Մեսիին կազանում կայանալիք Ֆրանսիայի հետ հավաքականի հետ հանդիպումից առաջ տրամադրել են հյուրանոցի սենյակ, որի պատուհանները նայում են Քրիշտիանու Ռոնալդուի գրաֆիտիին:
«Իզվեստիա»-ն գրում է, որ Մեսիին այլ հյուրանոցի այլ սենյակ տրամադրելու տարբերակ չի եղել, քանի որ Կազանում գտնվող երկու հյուրանոցների համարներն արդեն ամրագրված են եղել։
Գրաֆիտին արվել է 2017 թվականին՝ Կոնֆեդերացիայի գավաթի խաղից առաջ, որի համար ժամանել էր Ռոնալդուն։
Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին։