Դերասան Ջիմ Քերրին նկարել է երեխա ծեծող Թրամփին
Կանադացի դերասան Ջիմ Քերրին նկարել է երեխա ծեծող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Թայմ» ամսագրի շապիկին:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այսկերպ է դերասանը արձագանքել ամսագրի իրական շապիկին, որտեղ տեղադրված է Թրամփի և արտասվող փոքրիկ մեքսիկուհու նկարներից կազմված կոլլաժ:
«Ես ուղղել եմ Թայմի սկանդալային շապիկը: Այսպես ավելի լավ է: Շնորհակալություն մի հայտնեք»,- Թվիթերում գրել է դերասանը:
«Թայմի» շապիկին գրված է եղել «Բարի գալուստ Ամերիկա», իսկ Քերրիի նկարի վրա՝ «Ահա քո իրավական երաշխիքները»:
Վերջին շրջանում Թրամփին ակտիվորեն քննադատում են ապօրինի ներգաղթյալների ընտանիքների նկատմամբ ներգաղթային ծառայության քաղաքականության համար: