Լեհաստանի վարչապետն առաջարկել է փոխել հոլոքոստի մասին օրենքը
Լեհաստանի վարչապետ Մետուշ Մորավեցկին փոփոխություններ է նախաձեռնել հոլոքոստի հանցագործություններում Լեհաստանին և նրա ժողովրդին մեղադրելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Վարչապետը դիմել է Սեյմի մարշալին՝ խնդրելով Սեյմի օրակարգում Ազգային հիշողության ինստիտուտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին կետ ներառել։
Մենք ցանկանում ենք կարգավորումներ մտցնել։ Պետք է հիշել, որ մեր նպատակը եղել և մնում է Լեհաստանի և պատմական ճշմարտության բարի համբավը պաշտպանելը»,- ասել է վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը։
Նշենք, որ նոր օրենքի համաձայն՝ «լեհական մահվան ճամբարներ» արտահայտությունն օգտագործելու համար սահմանվում է տուգանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։
Հատկանշական է, որ նոր օրենքի կիրառմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա