26 երկրներում մոլեգնում է խոլերան
Աշխարհի 26 երկներում գրանցվել են խոլերայի դեպքեր: 25 հազար 900 հիվանդներից 735-ը մահացել են: Եվս 129 հազար մարդու մոտ կասկածում են այդ հիվանդությւոնը: Խոլերայի համաճարակի մասին նման տվյալներ է հրապարակել Ռոսպոտրեբնադզորը:
Առավել մեծ թվով հիվանդներ՝ 23 հազար գրանցվել է Աֆրիկա մայրցամաքի երկրներում, որից 11 հազար 100-ը Կոնգոյում, 5 հազարը՝ Նիգերիայում, 1600-ը՝ Սոմալիում, 1100-ը՝ Քենիայում: Համաճարակաբանական վիճակը բարդացնում է մաքուր ջրի անբավար լինելը:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ երկրներ ուղարկում է դեղորայք, խմելու ջուր, անձնական հիգիենայի պարագաներ: Կազմակերպության մասնագետները չեն բացառում հիվանդության հետագա տարածումը, այդ թվում Կամերունում:
«Ռոսպոտրեբնադզորը խնդրում է հաշվի առնել այս տեղեկատվությունը ճամփորդությունները պլանավորելիս»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում այդ հիվանդության որևէ դեպք չի գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Խոլերայի համաճարակ Եմենում
- Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից մահացել է 250 մարդ
- Հանրապետությունում խոլերայի որևէ դեպք չի արձանագրվել. ԱՆ
- Նիգերիայում խոլերայից 71 մարդ է մահացել