Վճռաբեկի նախագահ. Ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որևէ տեղ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը փորձել է հերքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի»:
«Իմ մասով կարող եմ ասել, որ նման զանգեր, նման հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել, և եթե դատավորը իր էության, իր ներսում ունի անկախություն, այսինքն նա սովոր է անկախ գործել և սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից` որևէ զանգ կլինի, անկախ նրանից` որևէ զանգ չի լինի, մեկ է, այդ դատավորը սովոր է աշխատելուն` անկախ օրենքին և իր ներքին համոզմունքին համահունչ»,- ասել է նա:
«Մյուս կողմից, սակայն, Խունդկարյանը նշել է. «Եթե վարչապետը ասել է ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ-որ բազա ունի, փաստական հիմք ունի, բայց իմ մասով, եթե հարցնում եք, ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որևէ տեղ, որևէ ատյանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում