Լոնդոնում «խաղային կախվածությունը» բուժելու համար կբացվի հիվանդանոց
Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությունը հայտարարել է, որ բացելու է խաղերից և ինտերնետ կախվածությունից բուժման կենտրոն։ Վեստի.ռու-ն գրում է, որ կլինիկայի աշխատակիցները նախ կկենտրոնանան վիդեոխաղերից կախվածության բուժման վրա, այնուհետև նաև այլ խանգարումների՝ կապված բարձր տեխնոլոգիաների հետ։
Այս քայլը պայմանավորված է հասարակության և մասնագետների շրջանում աճող մտահոգությամբ: Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելացրել էր հիվանդությունների և խանգարումների ցանկը, որում առաջին անգամ ներառվել է առցանց և տեսախաղերից կախվածությունը։ Բժիշկները խոտովանել են, որ «խաղերից կախվածությունը» իրական հիվանդություն է։
«Խաղերից կախվածությունը» պետք է հասկանալ ոչ միայն վիդեոխաղերով տարված լինել, այլ երբ խաղերը մարդու կյանքից դուրս են մղում ամեն ինչ՝ ընտանիք, աշխատանք կամ կրթություն, անձնական կյանք և այլն։ Նման հիվանդությունն ախտորոշելու համար պետք է հիվանդին առնվազն 12 ամիս հետևել։
Հիվանդանոցը, որտեղ բուժելու են խաղերից կախվածություն ունեցողներին, ֆինանսավորվելու է Առողջապահության ծառայության կողմից, նաև հետազոտական դրամաշնորների և նվիրատվությունների հաշվին։ Դա հնարավորություն կտա պացիենտներին խմբային թերապիայի անվճար մեկշաբաթյա կուրս անցնել։
Մեծ Բրիտանիայում արդեն կան մասնավոր կլինիկաներ, որոնք բուժում են խաղերից կախվածությունը, բայց անվճար ծառայություն չեն առաջարկում։
Ասիայում արդեն վաղուց «խաղային թմրամոլներին» հաջողությամբ բուժում են։