Հունաստանի վարչապետը Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Պարթենոնի քանդակները
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը վերադարաձնել Պարթենոնի քանդակները։ Գազետա.ռու-ն, հղում անելով «Ekathimerini.com»-ին, գրում է, որ վարչպետը նշել է, որ այդ քանդակները համաշխարհային մշակութային ժառանգության մաս են կազմում, բայց նրանց տեղը Պաթենոնում է։
Վարչապետը նաև հավելել է, որ Հունաստանը պահանջում է վերադարձնել արվեստի այն գործերը, որոնք 19-րդ դարի սկզբում բրիտանացի Էլգին լորդի կողմից անօրինական տարվել են երկրից։
2014-ին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան Էրմիտաժին է հանձնել Պարթենոնի քանդակներից մեկը։