Մարադոնան իր ինքնազգացողության մասին է խոսել
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով նախօրեին՝ աշխարհի առաջնության Արգենտինա-Նիգերիա խաղից հետո իրեն վատ էր զգացել, պատմել է իր ինքնազգացողության մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր Ինսթագրամում։
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ ես լավ եմ, չեմ հոսպիտալացվել։ Նիգերիայի հետ խաղի առաջին կեսին իմ պարանոցն ուժեղ ցավում էր, ես կորցրեցի գիտակցությունս։ Բժիշկը խորհուրդ տվեց տուն գնալ առաջին խաղակեսից հետո, բայց ես որոշեցի մնալ։ Ինչպե՞ս կարող էի գնալ։ Բոլորիդ համբուրում եմ, շնորհակալություն աջակցության համար»,- գրել է նա։