Մեգան Մարքլը՝ Կիմ Չեն Ընի կնոջ հետքերով
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, սկսել է կրկնօրինակել Քեմբրիջի դքսուհու Քեյթ Միդլթոնին։ Լենտա.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ մարտին արքայական ընտանիքի երկրպագուները նկատել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի 28-ամյա կինը բազմաթիվ անգամներ նկարահանվել են այնպիսի հագուստներով, որոնք իրենց գույնով և տեքսով հիշեցրել են արքայազն Ուիլյամի կնոջ հագուստը։
Բուքինգհեմյան պալատում Queen's Young Leaders Awards մրցանակների հանձնման արարողությանը Մարքլը ներկայացել է իրեն ոչ բնորոշ սանրվածքով։ Նախքան արքայազն Հարիի հետ ամուսնանալը, նա նախընտրում էր մազերը կապել, բայց այժմ նա հասարակությանը ներկայանում է թեթև գանգուրներով, ինչպես Քեյթ Միդլթոնը։
Brand Finance խորհրդատվական ընկերության տնօրենը հայտարարել էր, որ արքայազն Հարիի կնոջ Մեգան Մարքլիի և Քեմբրիջի դքսուհու Քիթ Միդլթոնի ճաշակները ուժեղ ազդեցություն են թողնում նորաձևության բիզնեսի վրա։ Նրա խոսքով, հագուստները, որոնք նման են արքայական ընտանիքի կանանց հագուստներին, որոնցով նրանք հայտնվում են հասարակության շրջանում, հենց նույն օրը հաշված ժամերի ընթացքում խանութներում վերջանում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին