Կայացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան
Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցել են Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ:
Ընկերությունից հայտնում են. մրցումները անցնում էին 8 մարզաձևերում. ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ:
Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությանը իր ողջույնի խոսքով հյուրերին և մասնակիցներին դիմել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով սպորտային միջոցառումների կարևորությունը թիմում:
Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը և թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն և ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ։
Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել Սպարտակիադայի հանդիսավոր փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Թմբկահարների և հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվել են գավաթներ և պատվոգրեր: ՎՏԲ-Հայաստան
Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ են դարձել.
1. Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,
2. Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,
3. Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,
4. Դարթս՝ Զարուհի Հարությունովա,
5. Վազք. կանանց մրցավազք՝ Արևիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,
6. Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան
7. Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան և Արման Սիրունյան,
8. Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լևոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան և Ռաֆայել Հովհաննիսյան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է հաղթողներին և մրցանակակիրներին և մաղթում հետագա հաղթանակներ Սպարտակիադայի բոլոր մասնակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Այազմայից մինչև Ծալկա ճանապարհը դժվարանցանելի է վերանորոգման պատճառով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ և առևտրային կետերի շուրջօրյա հեռախոսային խորհրդատվություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր
- Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին