Փարիզի փողոցներում մի քանի օրում հայտնաբերվել է Բենքսիի յոթ նոր աշխատանք
Փարիզի կենտրոնում հայտնվել է անանուն նկարիչ Բենքսիի մի քանի գրաֆիտի։ Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, չնայած պաշտոնապես հաստատվեց չէ, որ նրա աշխատանքներ են, փորձագետները չեն կասկածում, որ գրաֆիտիները, որոնց մեծ մասը քննադատում են եվրոպական իշխանությունների քաղաքականությունը միգրանտների նկատմամբ, պատկանում են նրան։
Աշխատանքներից մեկը հայտնվել է միգրանտների համար նախկին կենտրոնի մոտ. սևամորթ աղջիկը, ով դաշտում թողել է խաղալիքները, սվաստիկան ներկում է գույներով։ Նշվում է, որ գրաֆիտին Բենքսին ստեղծել է հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը։ Բայց մի քանի օրից անհայտ մարդիկ գիշերով աշխատանքի մի մասը ծածկել են կապույտ ներկով։
Ընդհանուր առմամբ, Փարիզում հայտնաբերվել է Բենքսիի յոթ նոր աշխատանք։
Ողբացող աղջկա պատկերով ևս մեկ աշխատանք է ավելացել Բատակլան համերգասրահի դռանը: 2015 թվականին այս համերգասրահում ահաբեկչական գործողությունը հարյուրից ավելի մարդու կյանք էր խլել: