Ամերկյան կողմն, ըստ էության, ուղղաթիռների վաճառքի հարցում որևէ մեղք չունի. Սուրեն Սարգսյան
«Աշխարհում նվազագույնը 3 տասնյակ պետություն իր զինված ուժերում կամ քաղավիացիայում ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ ունի։ Նրանցից շատերը՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքիան կարող էին այդ ուղղաթիռները վերավաճառել Ադրբեջանին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքի իր այն գրառմանը, որով հայտնում է, որ Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ստացել է ԱՄՆ պաշտոնական պատասխան։
Նրա խոսքով, հենց վերոնշյալ երկրները մեծ հավանականությամբ կարող էին գործարքի մեջ ներգրաված լինել։
«Ամերկյան կողմն, ըստ էության, այստեղ որևէ մեղք չունի։ Միացյալ նահանգները վաճառել է քաղաքացիական ուղղաթիռներ, այնուհետև գնորդները դրանք դարձրել են ռազմական նշանակության և փոխանցել Ադրբեջանին։ Bell 412-ները փոքր, մանևրելու մեծ ունակությամբ ուղղաթիռներ են։ Դրանք կարող են կիրառվել դիվերսիոն գործողությունների համար, զինվորականների կամ ռազմականգույքի տղափոխման նպատակով»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանն այն երկրների նկատմամբ, որոնք ռազմականացրել են ամերիկյան ուղղաթիռները և տրամադրել ադրբեջանական կողմին, միջազգային հարաբերությունների մասնագետը պատասխանեց՝ առավելագույնը, ինչ կարող է անել մեր երկիրը, բողոքի նոտա հղելն է։ Այն երկրների, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի (ինչպես օրինակ Պակիստանի և Թուրքիայի՝ խմբ.) խնդիրն այս առումով բարդանում է։
«Թվարկվածների շարքում այն երկրներն են, որոնք մշտապես զենք են վաճառել Ադրբեջանին։ Այստեղ մենք որևէ անելիք չունենք։ Օրինակ Իսրայելը, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, կրկին Ադրբեջանի բանակի ամենամեծ մատակարարն է։ Այնպես որ, այստեղ էլ մեր գործողությունների դաշտն առանձնապես մեծ չէ, մաքսիմում կարող ենք կրկին բողոքի նոտա հղել։ Բայց հատկաշական է, որ Իսրայելը մեզ ևս մշտապես առաջարկել է իրենից ռազմական տեխնիկա ձեռք բերել։ Որևէ երկիր՝ Իսրայելը, Բելառուսը, որոնք ռազմական տեխնիկա վաճառում են Ադրբեջանին, կարող են վաճառել նաև Հայաստանին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ունի Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը, այն է՝դրանք սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ «Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,- նշված է ամերիկյան կողմի պաշտոնական պատասխանում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
- Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
- ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան