ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվություն ու հանրության հետ կապերի վարչությունից:
Բանաձևը վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
«Հրատապ բանաձևը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:
Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները»,-ասված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի ներկայացրած բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև ԵԺԿ-ն
- Աշոտյան. Բրյուսելում Հայաստանին վերաբերող հրատապ բանաձև կներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան