«Վեոլիա ջուր»-ը ջրագծերի վերակառուցման հետ որևէ առնչություն չունի. պարզաբանում
«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունը ջրանջատումների վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում նշված է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ դրանք երբեմն անխուսափելի են։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.
«Շուրջ 1,5 տարի է, ինչ աշխատում է Վեոլիա Ջուր ընկերությունը, և այդ ողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչների կողմից հնչում են բողոքներ՝ հաճախակի տեղի ունեցող ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: Իսկ ջրաշինարարությունը հասարակության մեջ որպես կանոն ասոցացվում է Վեոլիա Ջուր ՓԲԸ հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինիս աշխատանքից:
Այս կապակցությամբ Վեոլիա ջուր ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Երևանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Վեոլիա ջուր ընկերությունը դրանց հետ չունի որևէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են Վեոլիա Ջրին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:
Ընդառաջելով երևանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր ամիսը վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները.
Արաբկիր վարչական շրջան
Ա. Խաչատրյան փող. 6շ, Սոսե- Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18ա , Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ. Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27,29,31 և 33 շենքեր, Ա. Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. Խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ. Էմին խաչմերուկ, Հր. Քոչար փողոցի 10շենք, Կիևյան-26 շենքի:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Լեփսիուս 6 փ., Յաղուբյան փ., Դրո փ., Գոգոլ փ, Ռայնիս փ., Նորաշխարյան փ., Տիգրանյան փ., Կ.Ուլնեցի փ., Դ. Անհաղթ փ., Բաբայան փ., Գործկոմի փ., Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ., Վ. Վահյան փ., Վ. Վահյան 10։
Երևանի մյուս վարչական շրջանների մասով իրականացվող աշխատանքների հասցեները կներկայացվեն լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին