Ռուս մերկապարուհիները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ են խոստացել
Կալինինգրադի ստրիպտիզ-ակումբի աշխատակիցներն առաջարկել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ։ Այս մասին գրել է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Mirror-ին։
«Մենք ուրախ ենք ողջունել Անգլիայի հավաքականի երկրպագուներին։ Խաղացողներն անմիջապես մեր կողքին են։ Եթե նրանք ցանկանան մտնել մեր ակումբ, ապա կարող են անվճար օգտվել մեր ցանկացած ծառայությունից»,- ասել է ակումբի մենեջերը։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Կալինինգրադի Radisson հյուրանոցում են մնում, որը էլիտար Maxim ստրիպտիզ-ակումբի հետ գտնվում է նույն փողոցի վրա։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը վարձել է լրացուցիչ անգլախոս աշխատողների։
ԱԱ-2018-ի շրջանակում Կալինինգրադում Անգլիայի հավաքականն այսօր հանդիպելու է Բելգիայի հավաքականին։