Բաբլոյան. ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող ԱԺ նիստում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրելու են երրորդ անգամ: Նախորդ երկու թեկնածուները՝ Էմիլ Բաբայանն ու Ելիզավետա Դանիելյանը չընտրվեցին:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նոր իշխանությունը կրկին կտապալի ՍԴ անդամի ընտրությունը
- Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու
- Ելիզավետա Դանիելյանը ՍԴ դատավոր չընտրվեց
- Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական Դատարանի դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան