Արաբագետ. Իրանի դեմ ամերիկա-իսրայելական լուրջ դավադրություն է նախապատրաստվում
«Այն հանգամանքը, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական լուրջ դավադրություն է նախապատրաստվում, գիտակցվում է նաև Իրանի ներսում»,-նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, հստակ հակաիրանական գործողություններ են նախաձեռնվում ոչ միայն Իսլամական Հանրապետության ներսում (սադրանքներ) կամ ուղղակիորեն նրա դեմ, այլև բոլոր հիմնական ճակատներում, որտեղ ակտիվ է և գործում է Թեհրանը:
Պետրոսյանի կարծիքով, վերոնշյալի առնչությամբ ամենահանգուցայինը սիրիական հակամարտությունն է, որի հետ կապված՝ վերջին կուլիսային գործընթացներում նկատվում են Իրանին Սիրիայից դուրս թողնելու նպատակային միտումներ:
«Ընդ որում, ինչն է հետաքրքիր, որ այդ հարցում, կարծես, որոշակիորեն ձևավորվում է նաև Պուտին-Ասադ համաձայնությունը: Եվ Սիրիայից ռուս զինծառայողների ու սպառազինության որոշ հատվածի դուրսբերումը կարելի է դիտարկել որպես առաջանցիկ քայլ Մոսկվայի կողմից և հստակ ուղերձ՝ ուղղված Թեհրանին, որով վերջինից ևս համարժեք քայլ է ակնկալվում:
Իսկ Իրանում Սիրիայում ծավալվող գործընթացները, պատկերավոր, բայց բավականին դիպուկ կերպով բնութագրել է խորհրդարանի՝ Խորասանից ընտրված պատգամավոր Բեհրուզ Բոնյադին՝«Ասադն ու Պուտինը քաղաքական «պեշկաներ» են, որոնք «մատաղ են անում» մեզ Թրամփին և Նեթանյահուին»»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Իսրայելյան. Ադրբեջանը փորձում է իրավիճակը սրել նաև Իրանի սահմանին
- Իրանագետ. Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցության արդյունավետ հարթակ է ձևավորվում
- Իրանը կարող է մոտակա շաբաթներին դուրս գալ ԳՀՀՊ կազմից
- Իրանի գործոնը կրկին արդիական է դառնում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում