ՀՔԾ-ն Մարտի 1-ը բացահայտելու քաղաքական կամք ունի. Սասուն Խաչատրյան
Մարտի 1-ի հետ կապված տեղեկատվությունը կհրապարակի Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Այն ծավալով, որ ծավալով այդ տեղեկատվությունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին ու չի վնասի անձանց անմեղության կանխավարկածին, տեղեկատվությունն ամբողջությամբ կդրվի մեր պաշտոնական կայքում», - նշեց նա:
Հարցին՝ կաշկանդող որևէ բան կա՞, արդյոք ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու քաղաքական կամք ունի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու՝ անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան