ՊԵԿ փոխնախագահը չգրանցված աշխատողներին գրանցելու հարցը ցավոտներից է համարում
«ՊԵԿ գործառույթների մեջ է մտնում չգրանցված աշխատողներին գրանցելու ամենօրյա պայքարը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կան շատ բուժհաստատություններ, այդ թվում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որոնք չգրանցված աշխատողներ են պահում, և ՊԵԿ-ն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:
«Դա մեր ցավոտ կողմերից մեկն է, այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ ենք իրականացնում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ այնտեղ խնդիրներ կան, մասնավորապես, թերհայտագրում են իրական աշխատավարձի մեծությունները և այդ մասով են նաև անընդհատ աշխատանքներ իրականացվում:
«Արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որ արդյունքում շուրջ 38 մլն դրամ լրացուցիչ եկատմային հարկ է հաշվարկվել», - նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում