ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme) ճանաչվել է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից հայտնում են, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մրցանակը շնորհել է՝ հաշվի առնելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից 2017 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:
«Բանկն անընդհատ ավելացնում է ՓՄՁ-ներին տրամադրվող ծառայությունների ծավալը՝ միաժամանակ ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների շրջանակը՝ դրանք դարձնելով ավելի ճկուն, ժամանակակից տենդենցներին համապատասխանող։ Անընդհատ ներդնում ենք տարաբնույթ թվային լուծումներ, ինչը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել ծառայությունների մատուցումը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրող առաջատար բանկերից մեկն է, և ՎԶԵԲ-ի կողմից մեզ շնորհված մրցանակը դրա վառ ապացույցն է։ Բարձր ենք գնահատում մեր և EBRD-ի համագործակցությունը, ինչի արդյունքում մենք էլ ավելի ենք մեծացրել մեր բիզնես գործունեության աշխարհագրությունը»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը ասել է. «Առևտրի ֆինանսավորումը տնտեսական զարգացման և աճի խթանման կարևորագույն մաս է: Մեր գործընկեր բանկերը, տրամադրելով ֆինանսական միջոցներ, խթանում են տեղական ընկերությունների՝ նոր շուկաներ գրավելուն: ՎԶԵԲ-ը հպարտ է, այս ամենի մաս կազմելու համար և այս մրցանակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նկատմամբ մեր հարգանքի և գնահատման արտահայտումն է»:
Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման խթանման համար նախատեսված ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՎԶԵԲ-ի «Առևտրի խթանման» ծրագիրն իրականացվում է 1999 թվականից: Ծրագրի նպատակն է խթանել արտասահմանյան առևտուրը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրների միջև: Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային հաստատողի կարգավիճակ ունեցող բանկերին և կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին և ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին տրամադրելու համար:
2017 թվականի ընթացքում մասնակից բանկերը ՎԶԵԲ-ի աջակցությամբ ֆինանսավորել են 25 երկրներում 1.9 մլրդ եվրո արժողությամբ առևտրային գործարքներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվային տրանսֆորմացիա կիրականացնի
- Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին