Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել. ոստիկանապետ
Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինական է, թե ոչ, բայց տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է: Այդ փաստը ստուգելու համար ներկայացրեցինք ոստիկանություն և ստուգեցինք: Այո, այդ զենքերը օրինական են և հիմա անցնում են համապատասխան փորձաքննություն»,- նշեց ոստիկանապետը:
Հարցին, թե արդյոք զանգեր ստացել է նրան ազատ արձակելու մասով, կամ ճնշումներ եղե՞լ են. Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որևէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքի շրջանակում եմ իրականացնում ցանկացած գործողություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան