Վահան Բադալյանն Իտալիայում բեմադրելու է «Մատյան ողբերգության» թեմայով ներկայացում
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը Իտալիայում բեմադրելու է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմայով ներկայացում։ Panorama.am-ը Վահան Բադալյանից տեղեկացավ, որ նա շուտով մեկնելու է Իտալիա՝ իտալական թատերախմբի հետ աշխատանքները սկսելու համար։
Վահան Բադալյանին հրավիրել է Տեատրո Կանտիերի ֆլորիդա թատրոնը (Ֆլորենցիա քաղաքում), իսկ թեման առաջարկվել է նրա կողմից։
Հարցին, թե արդյո՞ք իտալական թատերախումբը ծանոթ էր Նարեկացուն, հեշտությա՞մբ համաձայնվեցին այդ թեմայով բեմադրության մեջ խաղալ, Վ. Բադալյանն ասաց. «Որոշ չափով ծանոթ էին, աշխատանքի ընթացքում ավելի հանգամանալից կծանոթանան։ Հեշտությամբ համաձայնեցին, քանի որ մեծ ցանկություն ունեն իտալացի հանդիսատեսին ծանոթացնելու հայ մշակույթի հետ, առավել ևս Վատիկանում Նարեկացու արձանը տեղադրելուց հետո»։
Հարակից հրապարակումներ`
- «Փոքր թատրոնի» դերասանները հիացրել են միջազգային փառատոնի հանդիսատեսին
- ՌԵԺԻՍՈՐ ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՈՍԿԵ ԴԻՄԱԿ»-ԻՆ