Թիվ 19 պոլիկլինիկայում տնօրենի հրաժարականի պահանջով շարունակում են գործադուլը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն ընդունել է թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներին, ովքեր արդեն չորս օր է՝ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։
Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է բուժանձնակազմի՝ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ հանդիպման մանրամասները ու հետագա անելիքները։
Բուժաշխատողների խոսքով Կ. Բաբինյանը հորդորել է վերադառնալ բնականոն աշխատանքի և վստահեցրել, որ տնօրենի հետ նույնպես կհանդիպի՝ փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով։
Աշխատակիցները, սակայն իրենց հերթին նշել են, որ պատրաստվում են շարունակել գործադուլը և իրենց համար ընդունելի կարող է լինել միայն տնօրենի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում
- ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին
- Թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմելու են Գլխավոր դատախազություն
- Ահազանգի հետքերով «Ելք»-ի անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են