Հայտնի է Պուտինի ու Թրամփի հանդիպման օրն ու վայրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն «ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները», ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Թրամփն ու Պուտինը կանդրադառնան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների թեմային, ինչպես նաև ազգային անվտանգության մի շարք հարցերի: