Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում hունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
ՀՔԾ-ից հայտնում են. «Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է>:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
- Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է
- ԱԱԾ. Բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը
- Խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան