«Հրապարակ». Նախագահի տարածաշրջանային այցը ինչ աշխարհագրություն կունենա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է։ Լուրեր կան, որ հնարավոր է Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեև նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին։ Լուրեր կան նաև, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան։ «Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ։
Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել։ Ի դեպ, Իրան է մեկնելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»։ Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքային ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները