«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունը կհաստատի վարչապետի՝ երկու ռեզիդենցիա ունենալու «անհրաժեշտությունը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսուկես առաջ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանին հարցրել էինք Նիկոլ Փաշինյանի երկու ռեզիդենցիա ունենալու, ինչպես նաև մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի «հագով» կարված Սահմանադրությունը և լիազորությունները կրճատելու կամքի մասին։ Նա ասել էր․ «Պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ամենօրյա վարքագծով ցույց տան իրենց ժուժկալությունը, համեստությունը։ Որքան ես եմ ճանաչում, Նիկոլ Փաշինյանը շատ կոմֆորտի զոնայում չէ, այդ ամենն իր համար առաջնահերթություն չէ, և ինքն առաջիկայում, կարծում եմ՝ այդ առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ»։
Ենթադրվում էր, որ Փաշինյանը կհրաժարվի Բաղրամյան 26-ից, մանավանդ որ նախագահ Արմեն Սարգսյանին հատկացված ռեզիդենցիան սաունաներից ու ննջարաններից է բաղկացած, աշխատակազմը բողոքում է ոչ աշխատանքային պայմաններից։ Վարչապետի խոսնակ Արման Եղոյանին այս առնչությամբ հարց էինք ուղղել։ Նա ասել էր, որ տեղյակ չէ Խառատյանի ասածից, այս պահին նման հարց չի քննարկվում։ Սակայն այսօր Փաշինյանի կառավարությունը փաստացի կհաստատի վարչապետի՝ երկու ռեզիդենցիա ունենալու «անհրաժեշտությունը»՝ նիստի օրակարգում այդ հարցն է ներառված։ Ուզում էինք լսել Արսեն Խառատյանի կարծիքը, ով, ի դեպ, թիմի առավել լիբերալ և սկզբունքային անդամներից է, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները