Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
Նախագահ Սահակյանը կարևորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական և բարոյական տեսանկյուններից՝ հավելելով, որ քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները և դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարևոր գրավականներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, և հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները:
«Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարևոր առաքելությունն է հայ մարդու համար: Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Տոնակատարությանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, հյուրեր արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում