ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ հրավիրել մինչև հուլիսի 15-ը
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» որոշման նախագիծը:
Փոխնախարարը նշեց, որ մինչև հուլիսի 20-ը այս որոշման նախագիծը պետք է հաստատվի, եթե ցանկանում են, որ ՀՀ-ն մասնակցի այս ծրագրին։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ի սկզբանե ցանկության կար ծրագիրը ներկայացնել Արագ վավերացման ԱԺ արտահերթ նիստում: «Կարծում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների արձակուրդ գնալը և սահմանված ժամկետները, և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը», - ընդգծեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև հուլիսի 15-ը կարող են արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, և հնարավոր է, այլ հրատապ հարցեր ևս ունենան:
Վարչապետը հետաքրքրվեց, թե այս հարցի հետ կապված հրատապության հարց կա՞, ինչին Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց. «Մինչև հուլիսի 20-ը պետք է հաստատված լինի, եթե ոչ՝ մենք այս տարի մասնակցության իրավունք չենք ունենա, և կխախտվի ընդհանրապես Հայաստանի մասնակցության հարցը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը կդիտարկեն:
«Այդ թեմայով ԱԺ նախագահի հետ խոսակցություն ունեցել ենք, և պայմանավորվել ենք, որ մինչև հուլիսի 15-ը կարող ենք այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, որ դրա անհետաձգելի անհրաժեշտությունը կա», - ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը