Գեորգի Ավետիսյան. Բիզնեսի շնորհակալությունը ՍԱՊԾ աշխատակցին պետք է արտահայտվի առավելագույնը` ձեռքսեղմամբ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոստովանում է՝ ոլորտում խնդիրներն իսկապես շատ են: Ֆեյսբուքյան իր էջում նա քիչ առաջ ներկայացրել է անելիքները, ուղին, որով ընթանալու է կառույցը:
«Անելու ենք ամենը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գնում կատարելիս իմանա, որ պետությունն իր կողքին կանգնած է, որպեսզի յուրաքանչյուր բիզնեսմեն հասկանա, որ պետական մարմինը միայն տուգանող չէ, այլ խնդիրներ լուծող խորհրդատու է նաև: Յուրաքանչյուր ֆերմեր, գյուղացի հասկանա, որ իր կենդանու առողջության համար սրտացավ են իր հետ հավասար:
Քաջ գիտակցում եմ, որ իսկապես շատ բարդ է բալանսավորել և գտնել այն ոսկե միջինը, երբ ապահովվում է անվտանգություն` առանց խոչընդոտելու բիզնես գործունեությունը. բարդ, բայց ոչ անհնարին: Հնարավոր է, քանի որ բիզնեսն էլ կտեսնի, որ պետությունը պատրաստ է անշահախնդիր աջակցել բոլոր հարցերում` պահանջելով միայն անվտանգություն և որակ. ուրիշ ոչինչ:
Առանձնահատուկ խնդրանք ունեմ նաև բոլոր տնտեսվարողներին` հատկապես արտահանողներին. Տեսչական մարմինը պարտավոր է բոլոր հարցերում ձեզ օժանդակել:
Ուրախ կլինեմ, որ բիզնեսն իսկապես հոգու խորքում շնորհակալ լինի աշխատակիցներին լավ վերաբերմունքի և աջակցության համար, բայց այդ շնորհակալությունը պետք է արտահայտվի միայն փոխադարձ ջերմ, գոհունակ ժպիտով, առավելագույնը` ձեռքսեղմամբ, և այդ երկու ձեռքերի արանքում ոչինչ չպետք է լինի:
Խնդրանք և հորդորս, եթե կզգաք, որ ձեր ձեռքը սեղմում են և չեն ուրախանում, որ զգում են միայն ջերմություն` գրեք ինձ անձնական նամակով, [email protected] խոստանում եմ կարդալ բոլորը որ ժամին էլ լինի»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Գեորգի Ավետիսյանը պայքար կմղի արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան
- Գեորգի Ավետիսյանը նշանակվեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
- Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
- Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին