Կոմիտեի հայտարարությունից հետո էլ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում
Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի հարևանությամբ այս պահին Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքներ են իրականացվում:
Սա ուշագրավ է, քանի որ Քաղաքաշինության պետական կոմիտեն երեկ հայտարարեց՝ անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները:
«Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:
Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի.
Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:
Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը»,-մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները
- Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան