Թբիլիսիի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլուն
Թբիլիսի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիուն խորհրդարանի նախկին պատգամավորի վրա հարձակում կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտել վեց տարվա ազատազրկման։
Ինտերֆաքսը գրում է, որ ավելի վաղ այս քրեական գործով ազատազրկման էին դատապարտվել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին և ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության ղեկավարը։
Խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլու վրա հարձակումը եղել էր 2005-ին, հանել էին մեքենայից և դաժանաբար ծեծել։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ դեպքով քրեական գործը վերաբացվել էր 2013-ին՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո։
Ավելի վաղ Վալերի Գելաշվիլին մի քանի անգամ հայտարարել էր, որ իր վրա հարձակումն անձամբ կազմակերպել էր Սաակաշվիլին, ում 2005 թվանանին հրապարակավ մեղադրել էր անբարոյական գործողությունների և իր ունեցվածքի բռնագրավման մեջ: Դատարանում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել էր, որ անձամբ է Սաակաշվիլուց լսել Գելաշվիլու դեմ բռնություն գործադրելու պլանների մասին։