Արարատ Միրզոյան. Հանձնաժողովն ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել: Ավարտից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնեց, որ երկու կարևոր որոշում են ընդունել:
«Հանձնաժողովն ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսպես կոչված փակ ցուցակներով համամասնական: Նաև որոշում կայացվեց անցողիկ շեմը նվազեցնել մեկ տոկոսով: Առաջարկվեց նախագծում դաշինքների ու կուսակցությունների համար սահմանել համապատասխանաբար 6 և 4 տոկոս»,-ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով, ռեյտինգային ընտրակարգի լավ կիրառումն այս պահին Հայաստանում իրականացնելը հնարավոր չէ։
«Համամասնական ընտրակարգի ֆիքսումն առավելագույնս ընտրությունները քաղաքականացնելու նպատակ ունի, ինչպես նաև կանայք ավելի շատ հնարավորություն կստանան ԱԺ-ում մանդատ ստանալու, քանի որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մեծամասամբ տղամարդիկ են անցողիկ շեմը հաղթահարում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- ՀԱԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան