Դեռ հստակ չէ՝ կկալանավորե՞ն Նազիկ Ամիրյանին, թե ոչ. ՀՔԾ պետ
«Դեռ հստակ չեմ կարող ասել՝ կկալանավորե՞ն Նազիկ Ամիրյանին, թե ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ դա կապված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից, նախաքննության ընթացքից:
Հարցին՝ կա՞ն հիմնավոր ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար, ՀՔԾ պետը պատասխանեց. «Եկեք առաջ չընկնենք, դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:
Իսկ թե որտեղ է եղել Նազիկ Ամիրյանը վերջին օրերին, Սասուն Խաչատրյանն ասաց, թե դա նախաքննության ապացույց չի հանդիսանում, և նախաքննությունը դրան մեծ ուշադրություն չի դարձնում: Ըստ նրա՝ Նազիկ Ամիրյանն ինքնակամ է ներկայացել իրավապահներին:
ՀՔԾ պետը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանի գործը բավականին մեծածավալ է, մեծ ծավալի քննչական գործողություններ կան կատարելու, ու հավանաբար, երկու ամսում չեն կարող այն ավարտին հասցնել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանի Արցախի տանից հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյան. Ես հավատում եմ արդարադատությանը
- Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
- ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
- Հողեր, շինություններ, ընդամենը ութ ավտոմեքենա. Ինչ էր հայտարարագրել Մանվել Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին