Ռոբերտ դե Նիրոն և Գիլերմո դել Տորոն Հոլիվուդյան փառքի ճեմուղում կստանան անվանական աստղեր
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն և վերջերս «Օսկար» մրցանակի արժանացած մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն այն աստղերի թվում են, որոնք 2019 թ. Հոլիվուդյան փառքի ճեմուղում աստղ կստանան։ ՏԱՍՍ-ը, հղում անելով AP-ին, գրում է, որ Հոլիվուդի Առևտրային պալատի ընտրական հանձնաժաղովը, որը շնորհում է անվանական աստղեր, որոշել են ճեմուղում աստղեր շնորհել նաև Դենիել Քրեյգին, Անն Հետեուեյին, Լյուպիտա Նիոնգոյին և այլ դերասան, դերասանուհիների, կանադացի երգիչ Մայքլ Բուբլեին, ամերիկացի կատարողներ Փինկին և Ֆեյթ Հիլլին։
Դեռևս հայտնի չէ Հոլիվուդյան ճեմուղում աստղերի բացման արարողության ամսաթիվը։
Հոլիվուդյան փառքի ճեմուղին Հոլիվուդյան պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի շարան է։ Մայթերի վրա գտնվում են աստղեր, որոնք նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց, այլ նաև գեղարվեստական կերպարների։ Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։ 1,8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2600 աստղ։