«Վեոլիա ջուր»-ը ներկայացնում է մինչև նոյեմբեր ակնկալվող ջրանջատումների հասցեները
«Վեոլիա ջուր» ընկերությունն աձագանքում է ջրանջատումների հետ կապված բնակիչների դժգոհություններին, նշում, որ դրանք պայմանավորված են այլոց կողմից իրականացվող շինարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Երևանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։
Վեոլիա ջուր ընկերությունը դրանց հետ չունի որևէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են Վեոլիա Ջրին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:
Ընդառաջելով երևանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր ամիսը վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները.
Արաբկիր վարչական շրջան
Ա. Խաչատրյան փող. 6շ, Սոսե- Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18ա , Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ. Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27,29,31 և 33 շենքեր, Ա. Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. Խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ. Էմին խաչմերուկ, Հր. Քոչար փողոցի 10շենք, Կիևյան-26 շենքի:
Ավան վարչական շրջան
Մարշալ Խուդյակով փ․, Դավիթ Մալյան փ․, Ավանի 4, 5, 6 փողոցներ։
Էրեբունի վարչական շրջան
Նոր Արեշի 7-50 փողոցներ, Աթոյան փողոց, Ազատամարտիկների փողոց ու նրբանցքներ։
Կենտրոն վարչական շրջան
Նար-Դոս, Զավարյան, Տոլստոյ, Ռոստոմի, Քաջազնունու, Աղյուսագործների, Քրիստափորի փողոցներ, Չարենցի 2-րդ նրբանցք։
Նորք-Մարաշ վարչական շրջան
Նորք-Մարաշ 5-17 փողոցներ, Հովսեփյան և Արմենակյան փողոցներ, 17 փողոցի նրբանցք։
Շենգավիթ վարչական շրջան
Մադոյան և Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցներ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Լեփսիուս 6 փ․, Յաղուբյան փ․, Դրո փ․, Գոգոլ փ, Ռայնիս փ․, Նորաշխարյան փ․, Տիգրանյան փ․, Կ.Ուլնեցի փ․, Դ. Անհաղթ փ․, Բաբայան փ․, Գործկոմի փ․, Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ․, Վ. Վահյան փ․, Վ. Վահյան 10»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը