Իրավունք 19:19 28/06/2018 Հայաստան

Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը և կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետև ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում: Նաև ուրախ եմ, որ այն հեղափոխությունը, որն իրականացրեցինք, տեղի ունեցավ առանց որևէ բռնության և մի կաթիլ արյան: Ընդհանրապես, երկար ժամանակ Հայաստանում այդ բանավեճը եղել է՝ արդյոք հնարավոր են փոփոխություններ առանց բռնության: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ դրանք հնարավոր են և ուրախ եմ, որ ի վերջո կարողացանք նաև դա ապացուցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն իր համար բարձրագույն և բացարձակ արժեք է և խնդիրներն ընկալում է հենց այդպես:

«Կարծում եմ, որ մեր գործունեությունը դա  ապացուցել է: Մենք կարևոր ենք համարում նաև հանրային համերաշխության վերականգնումը և այդ առումով իրական համերաշխությունն այն է, երբ լսելի են բոլոր կողմերը, լսելի են բոլոր տեսակետները, հաշվի են առնված բոլոր մարդկանց շահերը, հույզերը և զգացմունքները: Այս առումով, կարևոր եմ համարում հանդիպումը և շփումը ձեզ հետ»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով դատական գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.

«Ես որպես վարչապետ հայտարարել եմ, որ ընդհանրապես դատարանների գործունեությանը որևէ միջամտություն չեմ ունենալու, որովհետև կարծում եմ, որ դա սխալ է և հենց այդ գործելակերպի պատճառով է նաև, որ մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները: Իհարկե, ինքս էլ պրոցեսներին հետևում եմ և իմ քաղաքական դիրքորոշումներն արդեն արտահայտել եմ, որոնք, կարծում եմ, եղել են հավասարակշռված, այսինքն՝ չի եղել մի հայտարարություն, որը հաշվի կառնի քաղաքացիների մի մասի շահերը, իսկ մյուսինը՝ ոչ: Իհարկե, մեր պարտավորությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը: Ինձ համար կարևոր էր լսել ձեր տեսակետները, դիրքորոշումները, որոնք դատավճիռ չեն կարող դառնալ, որովհետև ես դատավճիռ կայացնող չեմ և ոչ էլ կցանկանամ հայտնվել այդպիսի կարգավիճակում, բայց զուտ ընդհանուր պատկերացում ունենալու համար, թե դուք ինչ եք մտածում այս իրավիճակի մասին, շատ կարևոր էր լսել ձեզ: Եթե հետագայում էլ լինի անհրաժեշտություն՝ պատրաստ եմ կրկին հանդիպել»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից, քանի որ դրանց պաշտպանության տեղը դատարանն է: «Այն մարմիններին, որոնք ենթարկվում են վարչապետին, կտամ հանձնարարականներ, որպեսզի ձեր բարձրացրած որոշ խնդիրներով զբաղվեն: Կիսում եմ ձեր և տարբեր պատճառներով մեր հանրության մեջ առկա ցավը: Ցավոք, մեր երկրում կան շատ խնդիրներ և հույս ունեմ, որ այս իրավիճակում կկարողանանք բոլորս գալ ժողովրդի, պետության, օրինականության շահերից բխող եզրակացությունների և լուծումների»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի, ոստիկանների հարազատները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և բարձրացրած հարցերը լսելու համար:




 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։  Նա 71 տարեկան էր։ «Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Վայրի Արմանը» դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}