Մագիստրոս Յոդան, Ջեք ճնճղուկը և Բեմբին... ավազե քանդակներ՝ Բելգիայում
Բելգիայի Օստենդե քաղաքում անցկացվում է «Դիսնեյի ավազե մոգությունը» խորագրով ավազե քանդակների փառատոն։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 40 ստեղծագործող ամբողջ աշխարհից, մեկ ամսում կերտել են քանդակներ Դիսնեյի և նրա ստուդիաների արտադրած ֆիլմերի ու մուլտֆիլմերի կերպարների մոտիվներով։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված է 150 քանդակ՝ 2-6 մետր բարձրությամբ։ Դրանք ստեղծելու համար ավելի քան 240 բեռնատար ավազ է բերվել, քանդակների վրա աշխատել է 40 նկարիչ 12 երկրից։
Սա պաշտոնապես, ավազե քանդակների ամենամեծ փառատոնն է աշխարհում։ Ցուցադրությունը բաց է մինչև սեպտեմբերի 9-ը։