14:51 28/06/2018 Հայաստան

Բարձր տեխնոլոգիաները կառավարության ծրագրում առանցքային հենասյունն են. փոխնախարար

«Առաջիկայում կայանալիք ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Սա միակ հարթակն է, ուր ՏՏ ընկերությունները կարողանում են շփվել բիզնեսի հետ, ներկայացնել իրենց լուծումները, միաժամանակ բիզնեսը կարողանում է մեկ հարթակում տեսնել առկա լուծումները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ այս տարի Դիջիթեք բիզնես ֆորումը տևելու է երկու օր՝ հունիսի 29-ից 30-ը:

«Ունենալու ենք ռազմաարդյունաբերության հետ կապված փակ քննարկում: Հրավիրել ենք Պաշտպանության նախարարին  և տարբեր շահագրգիռ կողմերի, որպեսզի լուծումներ ունեցող հայկական ընկերությունները ցուցադրեն դրանք»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ իրենք ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել մի կոմիտե, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով:

«Սա վերաբերելու է և ռազմաարդյունաբերությանը, և մեր ընկերություններին, և ենթակառուցվածքներին, և կրթությանը, այսինք՝ համալիր մոտեցում տեխնոլոգիական մեդեռնիզացիային: Այն ժամանակ սա միայն գաղափար էր, որն այս ֆորումի ժամանակ որոշում կայացվեց զարգացնել»,- ասաց բանախոսը:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ նկատեց, որ բարձր տեխնոլոգիաները կառավարության  ծրագրում  առանցքային հենասյուն են. «Այս ոլորտին պետք է շատ լուրջ մոտենանք, հասկանանք թե ինչ կառուցվածքային լուծումներ կան: ՏՏ ոլորտը չափազանց կարևոր է՝ որպես տնտեսության գիտելիքահեն հենասյուն: Սա մեր երկրում  ամենաարագ աճող ճյուղն է: Մեզ մոտ ընկերությունների զգալի մասը ստեղծվել են վերջին երեք տարիներին»,- ասաց փոխնախարարը:  

Ինչ վերաբերում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանին, ապա վերջինիս հատկապես շեշտադրում կատարեց ինֆորմացիոն արտահոսքերի վրա:

«Երկու տարի առաջ Հայաստանը  շատ լուրջ հարված ստացավ կրիպտովիրուսներից, անցած տարի խնդիրներ էին առաջացել բանկային համակարգում: Մենք պետք է հասկանանք ինչպես կազմակերպել կիբերանվտանգության համայնքի համագործակցությունը բիզնեսի և պետական կառույցների հետ»,- ասաց բանախոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}