Նոր կադրային հոսքին մնում է ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը. Անուշ Սեդրակյան
ՀՀ նոր իշխանության մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչների՝ տարբեր պաշտոններում նշանակումը մամուլում և հասարակության մեջ միանշանակ չընդունվեց։ Բուռն քննարկումների տեղիք տվեցին ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորոդու՝ Սիփան Փաշինյանի, այպես էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի նշանակումները։
Նրանից առաջինը նշանակվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական, երկրորդը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նոր նշանակումների վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով իր մտահոգությունն էր հայտնել։
«Հետո դժվար կլինի ապացուցելը, որ դա ժողովրդի կառավարություն է»,- գրել էր նա։
Պարզելու՝ ինչ տրամաբանության շրջանակներում է վերլուծաբանը դիտարկում նոր նշանակումները, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
«Բնական է, որ նոր իշխանությունները նշանակումներ կատարելիս առավելություն տալիս են այսպես ասած քաղաքական հավատարմությանը։ Նույնն անում էր նաև նախկին իշխանությունը՝ չնայելով անձի պրոֆեսիոնալ որակներին և կենսագրությանը։ Այս առումով չէի ցանկանա, որ նոր իշխանությունները նույն ձեռագրով շարունակեին։ Ճիշտ է, նորանշանակ մարդկանց կեսագրությունը մաքուր է, սակայն դա դեռևս բավարար պայման չէ։
Շատ կարևոր է, որ նորանշանակ պաշտոնյաները լինեն ոչ միայն ազնիվ և երբևէ առնչված չլինեն մութ գործողությունների, այլ նաև պրոֆեսիոնալ լինեն։ Իսկ այս պարագայում ավելի շատ կարծեք թիմային տրամաբանություն է հետապնդվում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չպետք է տպավորություն ստեղծվի, որ իշխանությանը մոտ կանգնած անձինք չեն կարող պատասխանատու պաշտոններ զբաղեցնել։
Մերձավոր շրջանակներից պաշտոնների նշանակման թեմայի շուրջ զրուցեցինք նաև վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ։ Վերջինս նկատեց, որ երբ իշխանության նոր թիմ է գալիս, ընտրում է հավատարիմ մարդկանց։
«Ներկա ոչ ստաբիլ շրջանում չն կարողանում գտնել այն մարդկանց, որոնք կարող են միաժամանակ լոյալ և պրոֆեսիոնալ լինել։ Նոր կադրային հոսքին մնում է ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը։ Առայժմ մեկնաբանություններ դժվար է անել այն պատճառով, որ դեռևս չգիտեմ՝ ինչպես են աշխատելու նորանշանակ կադրերը։ Եթե նրանք լավ աշախատեն, բարեկամական սկզբունքը քննարկամն ենթակա չէ, իսկ եթե վատ աշխատեն, դա կդառնա ծանրացուցիչ հանգամանք։
Չի կարելի մարդուն միանշանակ պախարակել միայն այն բանի համար, որ նա այս կամ այն պաշտոնյայի բարեկամն է։ Ինչ իմանաս՝ ինչպիսին է նա լինելու աշխատանքային գործընթացում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը