Նախագահը Միացյալ Նահանգներում մի շարք հանդիպումներ է ունեցել
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նախօրին հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ա. Սարգսյանն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ
- Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին