Գարեգին Բ-ն ու Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն անդրադարձել են քաղաքի խնդիրներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման:
Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, որոնց շնորհիվ քաղաքն ավելի ներկայանալի և գրավիչ է դարձել այցելուների համար, ինչպես նաև ներկայացրել է ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև:
Իր հերթին քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը կարևորել է Հայ Առաքելական Եկեղեցու՝ մասնավորապես Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական, բարեգործական ու կրթական ծրագրերը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել էլ առավել սերտացնելու առկա համագործակցությունը՝ ներդրում ունենալով Մայր Աթոռի հայրենաշեն ծրագրերում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Դիանա Գասպարյանն անդրադարձել Էջմիածին քաղաքի խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում